Рубрика: Երեխայի ֆիզիկական պատրաստվածություն

Առաջադրանք

Առաջադրանքը՝ հետևյալ նյութից։

Ինչ պետք է իմանա շրջանավարտը ֆիզիկական կուլտուրա առարկայից։

▪︎Երեխան պետք է կարողանա ճիշտ ներկայանալ ֆիզկուլտուրա դասին։ ▪︎Պետք է իմանա հիգենաի պարզագույն կանոնները։
▪︎Պետք է ճիշտ կատարի ֆիզիկական վարժությունները։
▪︎Պետք է տիրապետի մարզական խաղերի։

Ավագ դպրոց ավարտողը պետք է կարողանա ՝ արագությամբ վազել, ճիշտ հերթականությամբ կատարել ֆիզիկական վարժությունները, պահել և հետևել հիգենաին։

Տիրապետի որևէ մարզախաղի՝ վոլեյբոլ, բասկետբոլ։
Դրսևորի ինքնավստահություն՝ սխալներից և անհաջող փորձերից չպետք է վախենալ այլ դրանց հիման վրա սովորել, պետք է լինել վճռական, վստահել ինքդ քեզ և քո ուժերին։

Ցուցաբերի փոխօգնություն՝ պետք է կարողանա տուժածին կամ հիվանդին ցույց տալ առաջին օգնություն։ Տիրապետի առաջին օգնության պարզագույն հմտություններին։

Արժեքային համակարգ
Կունենա պատրաստվածություն և պատասխանատվություն սեփական առողջության պահպանմանը։
Ունենա ֆիզկուլտուրայով զբաղվելու մշտական պահանջ։
Ֆիզիկական դաստիարակությունը նպաստելու սովորողների շարժողական ընդունակությունների մշակմանը։

Արագաշարժություն, ճարպկություն, լինի ակտիվ։

Ֆիզիկական կուլտուրայի դասի ծրագիրը պետք է համապատասխանի սովորողների տարիքային առանձնահատկություններին։
Ֆիզիկական կուլտուրան տարրական դպրոցում։


Նկարագրել իմ առաջին ֆիզկուլտուրայի դասը։

Մտնելով դասարան նախ կծանոթանամ երեխաների հետ։ Ապա մի փոքր կխոսենք մարզախաղերից ( յուրաքանչյուրը կպատմի իր սիրելի մարզախաղի մասին)։ Կասեմ, թե ինչպես և ինչ հագուստով պետք է ներկայանան ֆիզկուլտուրայի դասին։
Երբ արդեն երեխաները կլինեն ֆիզկուլտուրայի դասին համապատասխան հագուստով՝ կներկայացնեմ, թե ինչպես պետք է շարք կազմել( ըստ հասակի), կատարել դարձումները ( հավսար, զգաստ, աջ և ձախ դարձումներ)։ Այդ ամենը կատարելուց հետո պետք է ճիշտ վազել ( ոչ շատ արագ, ոչ շատ դանդաղ), կատարել ներշնչում և արտաշնչում։
Այնուհետև կատարում ենք ֆիզիկական վարժությունները ճիշտ հերթականությամբ ( սկսում ենք գլխի վարժություններից, ավարտում ենք ոտքի վարժություններով)։
Ֆիզիկական վարժությունները կատարելուց հետո խաղում ենք մարզախաղեր։ Ներկայացնում ենք խաղերն իրենց կանոններով։

Автор:

Ես Անուշիկ Ղազարյանն եմ։16 տարեկան եմ։Ընտրել եմ նախադպրոցական կրթություն բաժինը, քանի որ շատ եմ սիրում երեխաներին։ Ազատ ժամանակ սիրում եմ խաղալ փոքրիկ եղբորս հետ։ Սիրում եմ երգել,նկարել ,պարել։ Որպես երկրորդ մասնագիտություն ընտրել եմ հրուշակեղենի ձևավորումը։ Սիրում եմ կարդալ գրքեր ՝ հատկապես իրավաբանական։

Добавить комментарий

Заполните поля или щелкните по значку, чтобы оставить свой комментарий:

Логотип WordPress.com

Для комментария используется ваша учётная запись WordPress.com. Выход /  Изменить )

Google photo

Для комментария используется ваша учётная запись Google. Выход /  Изменить )

Фотография Twitter

Для комментария используется ваша учётная запись Twitter. Выход /  Изменить )

Фотография Facebook

Для комментария используется ваша учётная запись Facebook. Выход /  Изменить )

Connecting to %s