Рубрика: Կամավորական աշխատանք

«Պոչատ աղվեսը»

Երեխայի անհատականության ձևավորման գործում հզոր դեր է կատարում մանկական գեղարվեստական գրականությունը: Գիրքն ընդլայնում է երեխայի
մտահորիզոնը, նրան տանում դեպի կյանքն արտացոլող կերպարների հարուստ
աշխարհը, սեր արթնացնում արվեստի նկատմամբ,
զարգացնում է գեղարվեստական խոսքը:

Հենց այդ նպատակով էլ մեր գործունեություններում կարևոր և առանձնահատուկ տեղ են գրավում մանկական ստեղծագործությունները։

Читать далее ««Պոչատ աղվեսը»»

Рубрика: Կամավորական աշխատանք

Կենդանիները և «սառցե թագուհին»

Քանի որ Ամանորը մոտենում է՝ մեր սաները որոշեցին համեղ անակնկալ պատրաստել կենդանիների համար։

Գեղեցիկ փաթեթավորեցինք մրգերն ու բանջարեղենները, թռչունների համար՝ ոսպն ու հնդկաձավարը։ Ապա այցելեցինք ընկեր Շողիկին։ Երեխաները սիրեցին կենդանիներին, կերակրեցին, իսկ վերջում երգեցին «սառցե թագուհու» համար։ Հրաշալի ժամանակ անցկացրեցինք և բարձր տրամադրությամբ վերադարձանք խումբ։

Рубрика: Զարգացնող խաղեր, Կամավորական աշխատանք

Թաքնված խաղալիքը

Մանկապարտեզը այնպիսի կրթական հաստատություն է, որի նպատակն է զբաղվել ոչ միայն երեխաների դաստիարակությամբ, այլ նաև զարգացմամբ։

Ցանկացած գործունեություն պետք է նպաստի երեխայի զարգացմանը։ Այդ նպատակով այսօր խմբում իրականացրեցի հետաքրքիր խաղ, որը միաժամանակ զարգացնում էր երեխայի ուշադրությունը, հիշողությունը, խոսքը, ինչպես նաև հարստացնում բառապաշարը։

Երեխաներն այնքան էին հավանել խաղը, որ այն ավարտելուց հետո բաժանվեցին խմբերի և սկսեցին ինքնուրույն խաղալ։

Рубрика: Նախագծեր, Նախադպրոցական հոգեբանություն, Կամավորական աշխատանք

Գտի՛ր թաքցրած առարկան

Անվանում՝ զարգացնող խաղ
Տևողություն՝ 15 րոպե
Մասնակիցներ՝ 2-4  տարեկաններ

Նպատակ և խնդիր՝ զարգացնել երեխաների խոսքը, ուշադրություն, հիշողությունը, արագ կողմնորոշվելու կարողությունը, հարստացնել բառապաշարը։

Ընթացք՝ խաղավարը 3 տարբեր առարկաներ  դասավորում է սեղանին: Երեխաները փակում են աչքերը, իսկ խաղավարը այդ ընթացքում պահում է առարկաներից մեկը։ Այնուհետև բացում են աչքերը և փորձում են գուշակել, թե որ առարկան է պահված։ Գուշակելուց հետո կարող ենք թվել առարկայի հատկանիշները։
Ընթացքում կարող ենք ավելացնել առարկաները՝ հաշվի առնելով տարիքային առանձնահատկությունները։

Արդյունք՝

Рубрика: Կամավորական աշխատանք

Կամավորական աշխատանք, օր 1

Կամավորական աշխատանքս սկսեցի Հյուսիսային դպրոցի՝ 2-4 տարեկանների խմբում։

Կրթահամալիրում դեկտեմբեր ամիսը նախատոնական է։ Այդ ընթացքում իրականացնում են ամանորյա հետաքրքիր գործունեություններ։
Այսօր ընկեր Արմինեի և ընկեր Գոհարի հետ միասին լուսանկարեցինք երեխաներին։ Ստեղծել էինք փոքրիկ ամանորյա միջավայր, որտեղ էլ ստացանք գեղեցիկ լուսանկարներ։

Ստորև կարող եք տեսնել ամանորյա ֆոտոշարքը՝