Рубрика: Մասնագիտական խոսքի զարգացում, Քննարկումներ և հանդիպումներ Վերնատանը

Մասնագիտական հանդիպում

Մոտենում է Աիդա Պետրոսյանի ծննդյան օրը։ Այս շաբաթը հայտարարել ենք Աիդապետրոսյանական օրեր։
Այս ընթացքում ուսումնասիրել ենք իր հոդվածները, նախագծերը՝ որոշները իրականացրել ենք խմբերում։

Ընկեր Մարիետը առաջարկեց, որպեսզի ուսումնասիրենք կրթահամալիրի դաստիարակների բլոգները և առանձնացնենք այն նախագծերը, որոնք ըստ մեզ զարգացնում է երեխայի խոսքը, երևակայությունը։

Այս աշխատանքները կատարելուց հետո՝ վերնատանը հանդիպում ունեցանք կրթահամալիրի դաստիարակների հետ։
Նախ ներկայացրեցինք մեր աշխատանքները, ապա բոլորով միասին քննարկեցինք Աիդա Պետրոսյանի նախագծերը, հոդվածները։

Շատ հետաքրքիր և ամենակարևորը մասնագիտական հանդիպում էր, որը նաև օգտակար էր։
Շնորհակալություն եմ ցանկանում հայտնել ընկեր Մարիետին այս հանդիպումը կազմակերպելու համար։
Կցանկանայի, որպեսզի նման մասնագիտական հանդիպումներ շատ լինեն։

Рубрика: Մասնագիտական խոսքի զարգացում, Քննարկումներ և հանդիպումներ Վերնատանը

Հանդիպում Գրիգի հետ

Այսօր պատիվ եմ ունեցել հանդիպել ժամանակակից գրող Գրիգի հետ։
Երբ դեռ նրան չէի հանդիպել՝ իր ստեղծագործությունները կարդալիս մտածում էի, որ հեղինակը տխուր կյանք է ունեցել, բացասական է տրամադրված աշխարհի և մարդկանց նկատմամբ։
Բայց հանդիպումից հետո ես իմ կարծիքը լիովին փոխեցի։
Նա շատ դրական, զվարճալի, հաճելի մարդ էր։ Ամեն ինչին թեթև էր նայում և հանգիստ։

Ի դեպ այն կարծրատիպը, որ հեղինակները միշտ գրում են իրենց կյանքի մասին՝ սխալ է։
Այո, հնարավոր է լինեն այնպիսի ստեղծագործություններ, որտեղ հեղինակն է և իր կյանքը։ Բայց ոչ բոլոր աշխատանքներն են այդպես։ Նշեմ, որ վերոնշյալ խոսքը Գրիգինն էր։

Խոսեցինք և քննարկեցինք իր աշխատանքները՝ որոնք հասցրել էինք ընթերցել։
Նաև ուղղեցինք հարցեր, որոնք նա մեծ սիրով պատասխանեց։

Рубрика: Մասնագիտական խոսքի զարգացում, Քննարկումներ և հանդիպումներ Վերնատանը

Հանդիպում Գուրգեն Խանջյանի հետ

Անընդմեջ կարող եմ խոսել Գուրգեն Խանջյանի մասին, պատմել և կարդալ իր ստեղծագործությունները…

Այսօր մեզ հյուր էր եկել  հայ արձակագիր, դրամատուրգ, թարգմանիչ, Հայաստանի  գրողների միության անդամ Գուրգեն Խանջյանը։
Նախ ցանկանում եմ շնորհակալություն հայտնել ընկեր Մարիետին մեզ նրա հետ ծանոթացնելու և քննարկման մասին տեղեկացնելու  համար։
Ճիշտ է, դեռ նոր եմ սկսել կարդալ Գուրգեն Խանջյանի ստեղծագործությունները, բայց շատ եմ հավանել, թե՛ գրելու ոճը, թե՛ գաղափարները։ Հետաքրքիր և ամենակարևորը ուսուցողական  են Խանջյանի ստեղծագործությունները։
Երբ կարդում եմ Խանջյան՝  ինձ թվում է, շուրջս կատարվող իրադարձությունները գրի են առնվում։ Երբ դուք էլ կարդաք, կտեսնեք՝  մեր առօրյայի հետ շատ կապված են իր աշխատանքները։

Գուրգեն Խանջյանի հետ քննարկեցինք իր պատմվածքները։ Խոսեցինք մեր  վերլուծությունների մասին։ Նրան հետաքրքիր էր մեր կարծիքը, թե ինչ են մտածում մյուսները։ Արդյո՞ք համամիտ են, թե ոչ։
Հիմնականում քննարկում էինք «Շարժասանդուղք» և «Համբերություն քեզ, մարդ ջան» պատմվածքները։ Այս երկու աշխատանքների վրա էինք կենտրոնացել, քանի որ բոլորս էլ նոր էինք սկսել ընթերցել։
Միասին զրուցեցինք։ Այն ուսանողները,  ովքեր համաձայն չէին կամ որևէ ասելիք ունեին Խանջյանի պատմվածքների մասին՝ արտահայտեցին իրենց կարծիքը։

Խանջյանը նաև խոսեց, թե ինչպիսի ոգևորությամբ է գրել «Համբերություն քեզ, մարդ ջան» պատմվածքը։ Նա մարդկանց շատ բան ունի ասելու, և դա անում է գրելու միջոցով։ Կարդալով իր աշխատանքները կհասկանաք՝ նա ցանկանում է իր մտորումները, զգացմունքները մեզ փոխանցել։
Այնքան հանգիստ, կամաց ձայնով էր խոսում։ Անընդհատ կարող էիր լսել։

Մենք պատրաստել էինք հարցեր, որոնք ուղղված էին, թե՛ Խանջյանի պատմվածքներին, թե՛ իր կյանքին։ Նա էլ մեծ սիրով պատասխանում էր մեր հարցերին։ Հարցեր նաև ուղղում էին Աշոտ Բլեյանը և մեր ուսուցիչները։

Գուրգեն Խանջյանի հետ եկել էին նաև իր կինը և աղջիկը։ Հիանալի մարդիկ էին։ Խանջյանն ասաց, որ աղջիկը իրեն շատ ուժ է տալիս։ Ինչպիսի խաղաղասեր ընտանիք…

Շատ ուրախ եմ, որ հնարավորություն եմ ստացել հանդիպել նման մեծանուն գրող՝ Գուրգեն Խանջյանի հետ։
Սկսել եմ և շարունակելու եմ  կարդալ իր աշխատանքները։

Рубрика: Քննարկումներ և հանդիպումներ Վերնատանը

Հանդիպում Դիաննա Գալստյանի հետ

Այսօր հանդիպում ենք ունեցել Դիաննա Գալստյանի հետ։ Ի դեպ նշեմ, որ ընկեր Դիաննան  «Մխիթար Սեբաստացի» կրթահամալիրի քոլեջի՝ պարտեզի ծնող է ։ Մասնագիտությամբ՝ հոգեբան, արտ-թերապիայի  մասնագետ։

Սկզբում ծանոթացանք միմյանց հետ։ Ասացինք մեր անունները, ընտրած մասնագիտությունը, և մեր անվան առաջին տառով բնութագրող բառ։

Ես որպես բնութագրող բառ ընտրեցի անուշիկ(որպես անուշիկ աղջիկ🤗)։ Իմ կարծիքով իմ անվան հետ այն շատ գեղեցիկ է ՝ անուշիկ Անուշիկ😅։

Ընկեր Դիաննան իր հետ բերել էր պատկերներ։ Յուրաքանչյուրս ընտրեցինք որևէ պատկեր և փակցրեցինք թղթի վրա։

Հետո տեսանյութ դիտեցինք, և մեր պատկերացրածը նկարեցինք թղթի վրա։ Վերջում բոլորի նկարները միացրեցինք և ստացանք արև։

Հետաքրքիր և օգտակար հանդիպում էր։ Շնորհակալ եմ ընկեր Աննաին մեզ հրավիրելու համար։

Рубрика: Հայոց լեզու, Քննարկումներ և հանդիպումներ Վերնատանը, Անատոմիա

Հավաք գեղարվեստում

Այսօր նախադպրոցական բաժնի ուսանողուհիներով ընկեր Հասմիկի և ընկեր Թամարի հետ ներկայացրեցինք մեր ամսագրերը։

Հավաքվել էինք գեղարվեստի դպրոցում։ Մասնակցում էին այն սովորողները , ովքեր ունեին ամսագիր կամ TV։

Շատ հետաքրքիր անցավ։ Ծանոթացանք բոլոր ամսագրերի հետ։ Ներկայացրեցինք մեր բժշկական, արտադրական և թարգմանական ամսագրերը։ Սկզբում խոսեցինք, թե ինչպես ենք որոշել բացել ամսագիրը։ Ապա ներկայացրեցինք, թե ինչ է ներառում այն, նպատակները և ամռան ընթացքում մեր անելիքները։

Քանի որ ժամանակը սուղ էր մենք չկարողացանք ավելի ծավալվել։

Ահա որոշ նկարներ հավաքից՝

Այստեղ կարող եք տեսնել ուղիղ եթերը։

Рубрика: Քննարկումներ և հանդիպումներ Վերնատանը

Գեղամավանից այց

Այսօր մեր քոլեջ էին այցելել Գեղամավանի Աշոտ Աբրահամյանի միջնակարգ դպրոցի 8 դասարանի աշակերտները իրենց ուսուցչուհու հետ։
Նրանք շրջեցին քոլեջով։
Սովորեցին կավով աշխատել։ Գեղեցիկ աշխատանքներ ստացան։
Հետո մեզ հետ մասնակցեցին մեծ քննարկմանը, որտեղ հայկական ֆիլմերն էինք քննարկում։
Քննարկումից հետո ընկեր Մարինեն սովորեցրեց աշակերտներին պարել և երգել։
Միասին պարելուց հետո նրանց ուղեկցեցինք գինու և խաղողի դպրոց։
Այնտեղ ընկեր Արտակը սովորեցրեց ճիշտ շշալցնել ( ախտահանել շիշը, լցնել գինին, ապա փակել)։
Խոսեց գինու տեսակներից։ Ծանոթացրեց գինու ստացման գործընթացի հետ։
Հետո եկավ համտեսի պահը։ Երեխաները սովորեցին ճիշտ համտեսման ձևերը։

Рубрика: Քննարկումներ և հանդիպումներ Վերնատանը

Հայկական ֆիլմեր։ Հանդիպում Արփինե Սիմոնյանի հետ

Այսօր վերնատանը հանդիպում ենք ունեցել դերասան Արփինե Սիմոնյանի հետ։
Ի դեպ նշեմ, որ սա մեր կիսամյակի վերջին քննարկումն էր։
Դիտել էինք հին հայկական ֆիլմեր (Ոսկե Ցլիկը, Ձախորդ Փանոսը, Տերն ու ծառան)։
Քննարկմանը մասնակցում էին փոքրիկները, քոլեջի ուսանողները և մեզ այցելաց աշակերտները Գեղամավանից։
Խոսեցինք հայկական մուլտֆիլմերից, ֆիլմերից՝ նաև երեխաների սիրելի ֆիլմերից։
Քննարկեցինք, թե արդյոք նմանություններ կան ներկայիս և հին ֆիլմերի միջև, արտասահմանյան և հայկական ֆիլմերի միջև։
Հիմնականում մեծամասնությունը նախընտրում է հին հայկական ֆիլմերը։
Քննարկումը ինձ շատ դուր եկավ։

Рубрика: Քննարկումներ և հանդիպումներ Վերնատանը

Հանդիպում Սուսան Մարկոսյանի հետ

Այսօր հանդիպում ունեցանք Սուսան Մարկոսյանի հետ։ Նա կրթահամալիրի տնօրենի թեկնածու է։Ես շատ հավանեցի նրան։ Ընկեր Սուսանը շատ գրագետ, գեղեցիկ և բանիմաց կին էր։

Մենք պատրաստել էինք հետաքրքիր հարցեր։Մեր հարցերի հիմնական նպատակն էր ծանոթանալ ընկեր Սուսանի ծավալած գործունեությանը։Այսինքն հասկանալ հետագա կրթահամալիրում իրականացվող փոփոխությունները և նորարարությունները։

Նա շատ հակիրճ և հասկանալի կերպով պատասխանեց մեր հարցերին։Ինձ դուր եկավ նրա պատասխանները։Իմ կարծիքով ինչպես Տիար Բլեյանի, այնպես էլ ընկեր Սուսանի գործունեության ընթացքում մեր կրթահամալիրը կշարունակի ավելի ու ավելի բարելավել իր կրթական ծրագիրը։

Рубрика: Քննարկումներ և հանդիպումներ Վերնատանը, Անատոմիա

Դասընթաց թեյի սեղանի շուրջ

Երկուշաբթի օրը մեր անատոմիաի դասը անցկացրեցինք թեյի սեղանի շուրջը։Այդ օրվա մեր դասի թեման շնչառական համակարգն էր։Խոսեցինք շնչառության վերաբերյալ,ինչպես նաև ըմպեցինք Միլենաի պատրաստած թեյը։

Շատ հետաքրքիր անցավ դասընթացը։ Կցանկանայի, որ ևս մեկ անգամ այսպիսի ջերմ միջավայրում անցկացնենք մեր դասը։