Рубрика: Մասնագիտական զարգացում, Բնագիտ. և բնության հետ ծանոթացման մեթոդիկա, Դիպլոմային նախագիծ

Նախագիծ֊գարուն

Անվանում՝ Գարուն
Ժամանակ՝ 21.03.2022֊30.03.2022
Տևողություն՝10֊15 րոպե (նախատեսված է յուրաքանչյուր դասընթացի համար)

Մասնակիցներ՝ քոլեջի 5 տարեկանների խումբ
Դասվար՝ Անահիտ Գրիգորյան
Դասվարի օգնական՝ Իրինա Սարգսյան Համակարգող՝ Անուշիկ Ղազարյան

Նպատակ՝ երեխաների հետ ուսումնասիրել գարունը և գարնանը տեղի ունեցող բնության երևույթները։

Խնդիրներ՝
▪︎Երեխաներին պատմել գարնան մասին։
▪︎Սովորել գարնան մասին բանաստեղծություն։
▪︎Ներկայացնել գարնան վերաբերյալ հեքիաթ ՝ կիրառելով Ռոդարիական հնարքները։
▪︎Իրականացնել նկարչական և տեխնոլոգիական աշխատանքներ։ ▪︎Ուսումնասիրում ենք բողբոջած ծառերը։ ▪︎Ամփոփում։

Մանկավարժական խնդիր՝ Զարգացնում ենք երեխաների երևակայությունը, մոտորիկան, խոսքը, մտածելու կարողությունը։ Օգնում ենք ազատ արտահայտելու իրենց միտքը։

Ընթացք՝ Երեխաներին պատմում եմ գարնան մասին։ Դիտում ենք մուլտֆիլմ և քննարկում միասին։
Սովորեցնում եմ բանաստեղծություն։ Ներկայացնում եմ գարնան վերաբերյալ հեքիաթ՝ կիրառելով Ռոդարիական հնարքները։ Իրականացնում ենք նկարչական և տեխնոլոգիական աշխատանքներ։ Պատրաստում ենք ծաղիկներ և անձրևանոցներ։
Երեխաների հետ ուսումնասիրում ենք բողբոջած ծառերը, ինչպես նաև գարնանը կատարվող բնության երևույթները։

Ակնկալվող արդյունք ՝ երեխաները կստանան տարրական գիտելիքներ գարնան մասին։ Կկարողանան պատմել, թե ինչ է տեղի ունենում գարնանը (բացվում են ծաղիկները, ծաղկում են ծառերը, թռչունները ետ են գալիս տաք երկրներ)

Արդյունք՝

Զրույց գարնան վերաբերյալ։

Գարուն. գործնական աշխատանքներ՝ 1.Անձրևի առաջացումը 2.Հանելուկներ 3.Պատրաստում ենք անձրևանոց 4.Կախարդական թղթե ծաղիկներ

Գարուն. Աթ. Խնկոյան Մարտ. Հ. Թումանյան «Ա՜խ, գարուն է»։

Երևակայական հեքիաթներ գարնան մասին։

Ուսումնասիրում ենք ծառերի բողբոջները։

Գարուն. ամփոփում։

Рубрика: Մասնագիտական գործնական աշխատանքներ, Մասնագիտական զարգացում

Մայրիկիս դիմանկարը

Արդեն գարուն է…
Մոտենում է մարտի 8֊ը՝ մեր սիրելի մայրիկների գեղեցկության տոնը։ Այս շաբաթ սովորեցինք գրել մայրիկ բառը։ Ծանոթացանք մ և յ տառերի հետ։

Ինչպես նշեցի մոտենում է մարտի 8֊ը։ Այդ պատճառով որոշեցինք անակնկալ մատուցել մայրիկներին։ Երեխաներից յուրաքանչյուրը նկարեց իր մայրիկի դիմանկարը։
Նախքան սկսելը նրանք նկարագրեցին, թե ինչպիսին են իրենց մայրերը՝ երկար մազերով, շականակագույն աչքերով, բարի, գեղեցիկ…։ Այնուհետև սկսեցին աշխատել։ Ոգևորված էին, որովհետև իրենց մայրիկներին էին նկարում։ Աշխատում էին լուռ, զգույշ, որպեսզի նկարը շատ գեղեցիկ լինի։

Բոլորի աշխատանքներն էլ հրաշալի էին ստացվել։
Վստահ եմ, որ մայրիկները կհավանեն և կգնահատեն իրենց երեխաների աշխատանքը։🥰

Рубрика: Մաթեմատիկական պատկերացումների ձևավորման մեթոդիկա, Մասնագիտական զարգացում, Բնագիտ. և բնության հետ ծանոթացման մեթոդիկա, Դիպլոմային նախագիծ

Ծաղկի թերթիկներ

Խաղի ընթացքը։ Պետք է ծաղկի կենտրոնում դնել ինչ-որ թիվ, ապա թվի նույն քանակով ծաղկի թերթիկներ։

Նպատակը՝ սովորել
ծաղիկների անունները և տեսակները, ամրապնդել մաթեմատիկական հմտությունները։

Այս անգամ երեխաները առանձին-առանձին խաղացին՝ աշխատանքը խմբակային չէր։ Ինչպես խմբակային խաղերը, այնպես էլ ինքնուրույն աշխատելը շատ կարևոր է։ Հետևաբար նմանատիպ խաղերի շնորհիվ երեխաները կկարողանան ինքնուրույն լինել։

Խաղը, և՛ մաթեմատիկական էր, և՛ բնագիտական։ Մինչ ծաղկի թերթիկները հավաքելը՝ երեխաներին ուղղեցի հարցեր՝ սիրում են արդյո՞ք խնամել բույսերը, ո՞րն է իրենց սիրելի ծաղիկը։ Այնուհետև հաշվելով հավաքում էինք թերթիկները։

Ընթացքը՝ ծաղկի թերթիկներ։

Рубрика: Մասնագիտական զարգացում, Բնագիտ. և բնության հետ ծանոթացման մեթոդիկա, Դիպլոմային նախագիծ

Գուշակում ենք կենդանիների ձայները

Նպատակը՝ տարբերել կենդանիներին ըստ հատկանիշների, ձայների։

Այսօր խաղացել ենք զվարճալի և ամենակարևորը ուսուցանող խաղ՝ գուշակել ենք կենդանիների ձայները։ Երեխաները շատ արագ էին ընկալում և գուշակում։ Գուշակում էինք ոչ միայն ձայները՝ նաև փորձում էինք թվել տվյալ կենդանուն բնորոշ հատկանիշները ( գույնը, որտեղ է ապրում, վայրի է, թե ընտանի, ինչով է սնվում)։ Փորձեցինք նմանակել կենդանիներին։ Հանդիպեցին նաև այնպիսի կենդանիների ձայներ, որոնք երեխաների համար անծանոթ էին (օրինակ ընձուղտի, վագրաձիու ձայները)։ Այդպես նաև ծանոթացանք և լսեցինք այդ կենդանիների ձայները։

Ինձ համար էլ շատ հետաքրքիր խաղ էր։ Ինքս էլ մեծ սիրով մասնակցեցի։

Խաղի ընթացքը՝ գուշակում ենք կենդանիների ձայները։

Рубрика: Մասնագիտական զարգացում, Բնագիտ. և բնության հետ ծանոթացման մեթոդիկա, Դիպլոմային նախագիծ

Ամփոփում։ Արեգակնային համակարգ

Այսօր ավարտում ենք արեգակնային համակարգ նախագիծը։

Հինգ տարեկանների հետ հետաքրքիր աշխատանքներ իրականացրեցինք։ Նախ մուլտֆիլմ դիտեցինք, միասին քննարկեցինք, սովորեցինք մոլորակների անունները՝ իրենց հատկանիշներով և առանձնահատկություններով։ Իրականացրեցինք նաև նկարչական և տեխնոլոգիական աշխատանքներ, որոնց ընթացքում երեխաները իրենց պատկերացմամբ նկարեցին և պատրաստեցին տիեզերքը։
Անսպասելի, հրաշալի, բայց դրանց հետ մեկտեղ՝ իմաստալից աշխատանքներ ստացանք։
Վերջում երեխաները պատասխանեցին հարցերին և պատմեցին արեգակնային համակարգի մասին։

Տեխնոլոգիական աշխատանք։

Ամփոփում ենք արեգակնային համակարգը։

Рубрика: Մասնագիտական զարգացում, Բնագիտ. և բնության հետ ծանոթացման մեթոդիկա, Դիպլոմային նախագիծ

Նկարում ենք արեգակնային համակարգը

Շարունակում ենք իրականացնել «Արեգակնային համակարգ» նախագիծը։
Այսօր երեխաների հետ միասին՝ մինչ նկարչական աշխատանք սկսելը, կրկին ամփոփեցինք մոլորակները։ Այնուհետև սկսեցինք նկարել։ Երեխաները պետք է փորձեին նկարել իրենց երևակայությամբ։ Իսկապես հետաքրքիր է տեսնել, թե ինչպես են պատկերացնում տիեզերքը։ Շատ հետաքրքիր և միաժամանակ գունավոր աշխատանքներ ստացանք։

Ընթացքը՝

Рубрика: Մասնագիտական զարգացում, Բնագիտ. և բնության հետ ծանոթացման մեթոդիկա, Դիպլոմային նախագիծ

Այրվող ջուր

Այսօր երեխաների հետ փորձեցինք շատ հետաքրքիր բնագիտական փորձ։
Փորձի համար անհրաժեշտ է֊ սպիրտ, ջուր։
1.Ապակե տարայի մեջ լցնում ենք ջուր։ Ջրին ավելացնում ենք սպիրտ։
2.Կրակայրիչի օգնությամբ այրում ենք այդ զանգվածը։
Կտեսնենք կրակ, որը առաջացել է սպիրտի շնորհիվ։
Երեխաները շատ ոգևորված էին։ Նույնիսկ մեկը ասաց հետևյալ արտահայտությունը ՝ «Գժվելու բան է»։ Այո, այո ինձ համար նույնպես անսպասելի էր։ Բայց մեկ է, ինձ համար նույնպես հետաքրքիր էր և զվարճալի։


Կարող եք տեսնել մեր կատարած աշխատանքի ընթացքը ՝ Այրվող ջուր։

Рубрика: Մասնագիտական զարգացում, Բնագիտ. և բնության հետ ծանոթացման մեթոդիկա, Բնագիտատեխնիկական ստուգատես, Դիպլոմային նախագիծ

Աղբի տեսակավորում։ Հարց ու պատասխան

Նախագիծ՝ Հեռացնում ենք աղբը՝ փրկելով բնությունը։

Կարծում եմ բոլորս էլ սիրում ենք ապրել մաքուր միջավայրում։ Սակայն այդ խնդիրը ոչ բոլորին է հետաքրքրում։
Աղբը աղտոտում է, թե՛ շրջակա միջավայրը, թե՛ օդը։ Իսկ ինչպե՞ս լուծել այդ խնդիրը։

Մենք պետք է փորձենք դեռ վաղ տարիքից երեխաների մեջ խթանել հետաքրքրությունը բնության և նրա մաքրության նկատմամբ։ Այդ նպատակով՝ բնագիտատեխնիկական ստուգատեսի շրջանակներում, իրականացնում եմ «Հեռացնում ենք աղբը՝ փրկելով բնությունը» նախագիծը։

Այսօր հինգ տարեկանների հետ դիտեցինք մուլտֆիլմ՝ աղբի և դրա տեսակավորման մասին։ Մուլտֆիլմը դիտելուց հետո միասին քննարկեցինք։ Խոսեցինք աղբի վերամշակման, տեսակավորման, դրա խնդիրների և լուծումների մասին։

Ընթացքը՝

Մուլտֆիլմի հղումը՝ Աղբ։

Рубрика: Մասնագիտական զարգացում, Բնագիտ. և բնության հետ ծանոթացման մեթոդիկա, Բնագիտատեխնիկական ստուգատես, Դիպլոմային նախագիծ

Արեգակնային համակարգ

Բնագիտատեխնիկական ստուգատեսի շրջանակներում՝ «Արեգակնային համակարգ» նախագիծը, իրականացնում եմ նաև մյուս հինգ տարեկանների խմբում։

Դասվար՝ Էլյա Գրիգորյան
Դասվարի օգնական՝ Անահիտ Մարգարյան։

Մինչ մուլտֆիլմ դիտելը՝ երեխաների հետ խոսեցինք մոլորակների մասին։ Ի դեպ ասեմ, որ բավականին տեղեկացված էին։ Մուլտֆիլմը դիտեցինք, միասին քննարկեցինք։
Վերջում հարցերի միջոցով ամփոփեցինք։

Նախագծի հղումը՝ «Արեգակնային համակարգ«

Ընթացք՝

Рубрика: Մասնագիտական գործնական աշխատանքներ, Մասնագիտական զարգացում

Աստղիկների այցը՝ Խնկո Ապոր գրադարան

Աշխատանքային վերջին օրն է՝ ուրբաթ է։ Դա մեզ չի խանգարում՝ հրաշալի օր անցկացնելու համար։

Այսօր այցելելու ենք Խնկո Ապոր գրադարան։
Արագ նախաճաշեցինք, վերցրեցինք անհրաժեշտ պարագաները և շարժվեցինք։ Ժամանակն այնքան արագ անցավ…
Երևանյան լիճը տեսնելով՝ Դավիթը բացականչեց.

-Տանկը, տանկը։
Բոլորը սկսեցին նայել, թե որտեղ է տանկը։ Այնուհետև փոխեց միտքը՝ -Սուզանավը։
Յելիսեյը իր հերթին՝ -Բարի գալուստ մեր աշխարհ։

Այնքան անսպասելի և հետաքրքիր մտքեր են արտահայտում՝ ինքդ շփոթվում ես։

Գրադարանում ծանոթացանք հետաքրքիր, կախարդական գրքերի հետ՝ խոսող գրքեր, մեքենայի և գնացքի պատկերներով գրքեր և այլն։
Երեխաները հատկապես հավանել էին խոսող գրքերը։ Դիտեցինք «Պույպույ մկնիկը» և «Սխալ արտահայտություն» մուլտֆիլմերը։ Ի դեպ վերոնշյալ մուլտֆիլմերը իմ սիրելի մուլտֆիլմերի շարքում են դասվում։ Խաղացինք «գուշակիր մուլտֆիլմի երաժշտությունը» խաղը, որի ընթացքում նաև պարեցինք և լիցքաթափվեցինք։
Նաև լսեցինք առակ՝ երաժշտության տեսքով, որը ևս շատ զվարճալի էր։ Նույնիսկ Ալիսան խնդրեց, որ ևս մեկ անգամ կրկնեն առակը🤭։

Երբ վերադառնում էինք՝ Դավիթը նկատել էի իրենց խանութը. -Ուշադիր։ Ուշադրություն։

Ահա ևս մեկ հրաշալի և անմոռանալի օր անցկացրեցինք մեր աստղիկների հետ։

Рубрика: Մասնագիտական զարգացում, Բնագիտ. և բնության հետ ծանոթացման մեթոդիկա, Դիպլոմային նախագիծ

Ձուն լողալ է սովորում

Այս բնագիտական փորձը երեխաները ինքնուրույն կատարեցին, իհարկե մեր օգնությամբ։
Նրանց հետաքրքրեց այս փորձը։
Շատ զարմացած էին և ոգևորված։
Փորձի համար անհրաժեշտ է — հում ձու, ջրով բաժակ, մի քանի ճաշի գդալ աղ:

Հում ձուն գցում ենք ջրով լցված բաժակի մեջ — կտեսնեք, որ ձուն կիջնի բաժակի հատակը:

Ձուն հանում ենք բաժակի մեջից, բաժակի մեջ լուծում  ենք մի քանի գդալ աղ:
3.Ձուն նորից գցում ենք բաժակի մեջ: Ձուն կսկսի լողալ վերևում: Փորձեք էլի աղ ավելացնել և նկարագրեք …. ամեն գդալ աղ ավելացնելուց հետո որտեղ է լողում ձուն:

Աշխատանքի ընթացքը ՝ Ձուն լողալ է սովորում։

Рубрика: Մասնագիտական գործնական աշխատանքներ, Մասնագիտական զարգացում

Ամանորը ավարտվում է…

Մենք մուտք գործեցինք 2022 թվական։ Հին տարին հիանալի կերպով ավարտեցինք։ Ճիշտ է, Ամանորը ավարտվում է, բայց մեր տրամադրությունը տոնական է և բարձր։

Օրս սկսում եմ իմ սիրելի հինգ տարեկանների հետ։ Մինչ նախավարժանքը սկսելը՝ զրուցեցինք երեխաների հետ։ Ինչպես են դիմավորել Ամանորը, ինչ նվերներ են ստացել։ Այսպես զրույցն ավարտելուց հետո սկսեցինք առավոտյան նախավարժանքը։ Այնուհետև ընկեր Մարինեի հետ սովորեցինք նոր ազգային երգեր։

Ի դեպ նշեմ, որ վաղը այցելելու ենք Խնկո Ապոր գրադարան։
Թե՛ մենք, թե՛ երեխաները շատ ոգևորված ենք և անհամբեր սպասում ենք։