Рубрика: Բանահյուսություն

Ազգային տոները հեթանոսությունից մինչև քրիստոնեություն (վերլուծություն)

Հայոց ազգային տոները այնքան խորը արմատներ են ունեցել, որ նույնիսկ կրոնաքաղաքական փոփոխությունները չեն կարողացել ազդել ժողովրդի ինքնագիտակցության վրա։
Հայկական մշակույթը տարբերվում է իր մշակույթով և աչքի է ընկնում իր ազգային տոներով։ Այս տոները մենք նշել ենք, որպես քրիստոնեական և եկեղեցական տոներ, չնայած՝ այս տոների մեծ մասը գալիս է դեռևս նախաքրիստոնեական ժամանակներից։

Սուրբ Զատիկն ու Անահիտ աստվածուհին

Զատիկը համարվում է Քրիստոսի հարության տոնը: Անվանումն առաջացել է զատել բառից, որը նշանակում է զատվել և հեռանալ մեղքերից: Այն համարվում է եկեղեցական 5 տաղավար տոներից մեկը և այս օրն ամբողջ քրիստոնյա աշխարհը տոնում է Քրիստոսի հարությունը, իրար հայտնելով ավետիսը՝ «Քրիստոս հարյավ ի մեռելոց» և ի պատասխան ստանալով՝ «Օրհնյալ է հարությունը Քրիստոսի»: Զատիկը հնում համարվում էր գարնանացանի տոնը և նվիրված էր Անահիտ դիցուհուն, ով էլ հովանավորում էր մայր հողի բեղմնավորումը:
Այս տոնի ժամանակ մարդիկ ներկում են զատկի ձվերը՝ մուգ կարմիր գույնով (Քրիստոսի թափած արյան գույնը), և ձվախաղ են խաղում։

Վարդավառն ու Աստղիկ աստվածուհին

Վարդավառը քրիստոնյա աշխարհում տարածված է, որպես Քրիստոսի պայծառակերպության օր, որը նշվում է Քրիստոսի հարությունից հետո 98-րդ օրը: Տոնի ժամանակ ժողովուրդը միմյանց վրա ջուր է ցողում ու աղավնիներ բաց թողնում, որոնք խորհրդանշում են ջրհեղեղը, Նոյի ընտանիքի փրկությունը և Նոյի աղավնուն:
Հեթանոսական շրջանում Վարդավառ տոնը նվիրված է եղել Աստղիկին: Աստղիկը հայոց դիցարանում համարվում էր սիրո և գեղեցկության աստվածուհին։

Մարիամ Աստվածածինն ու Անահիտը

Բոլորին ծանոթ է Մարիամ Աստվածածնի վերափոխման կամ Խաղողօրհնեքի տոնը: Այն ևս հանդիսանում է Հայ Առաքելական եկեղեցու 5 տաղավար տոներից մեկը:
Ըստ ավանդույթի՝ Մարիամ Աստվածածինը Քրիստոսի խաչելությունից հետո 12 տարի շարունակ այցելում է որդու գերեզմանին և աղոթում: Սակայն մի օր աղոթքներից մեկի ժամանակ նրան է այցելում Գաբրիել հրեշտակը և նրան հայտնում դեպի երկինք իր վերափոխվելու մասին:
Այս օրը եկեղեցում օրհնվում է միայն խաղողը, քանի որ այն համարվում է ազնվագույն մրգերից մեկը և, բացի այդ, խաղողից էր պատրաստվում նաև պատարագի գինին:

Տիրոջն ընդառաջ կամ Տրնդեզ

Հայ առաքելական եկեղեցին ամեն տարի՝ Քրիստոսի ծնունդից 40 օր հետո նշում է Տյառնընդառաջը: Տյառնընդառաջի տոնը համարվում է Տիրոջն ընդառաջ գնալու հրավեր բոլորի համար:
Այս օրը եկեղեցու, դպրոցների և բոլոր բակերում կրակ են վառում և ցատկում կրակի վրայով։

Ծաղկազարդ թե ծառզարդար

Զատկի տոնից մեկ շաբաթ առաջ Հայ Առաքելական եկեղեցին նշում է Ծաղկազարդը: Այն խորհրդանշում է Քրիստոսի մուտքը Երուսաղեմ: Տոնի ժամանակ բացվում է եկեղեցու խորանը և մարդիկ եկեղեցուց օրհնված ուռենու կամ ձիթենու ճյուղեր են տանում տուն, որոնք էլ համարվում են չարխափան: Մարդիկ այդ ճյուղերը պահում էին տանը, որպեսզի տարին առատ ու բարիքով լի լիներ և հիվանդությունները վերանային:

Автор:

Ես Անուշիկ Ղազարյանն եմ` 17 տարեկան։ Ընտրել եմ նախադպրոցական կրթություն բաժինը, քանի որ շատ եմ սիրում երեխաներին։ Ազատ ժամանակ սիրում եմ խաղալ փոքրիկ եղբորս հետ։ Սիրում եմ երգել, նկարել, պարել։ Որպես երկրորդ մասնագիտություն ընտրել եմ հրուշակեղենի ձևավորումը, խոհարարությունը։ Սիրում եմ կարդալ գրքեր ՝ հատկապես իրավաբանական։ Քոլեջն ավարտելուց հետո նախատեսում եմ ուսումս շարունակել Մանկավարժական համալսարանում՝ որպես տարրական մանկավարժ և մեթոդիստ։ Ապագա մասնագիտություններիս շարքին են դասվում նաև իրավաբանությունը և իրավաբանական հոգեբանությունը։ Վերոնշյալ մասնագիտություններով ևս հետաքրքրվում եմ քանի որ սիրում եմ իրավունքը, օրենքը, պատմությունը, ինչպես նաև մարդկանց հոգեբանությունը։

Оставьте комментарий