Рубрика: Մանկական գրականություն, Մասնագիտական զարգացում

Ուլիկը֊Հ. Թումանյան։ Ռոդարիական հնարքներ

Երևակայությունն ինքը միտքն է
Բառին ազատ տիրապետելը` բոլորին
Երևակայությունը շատրվանի պես կժայթքի
Չտեսնված երկնակամարում ճախրող բառեր
Ամենաանհեթեթ ու անսպասելի հարցերը 
Ուղղաթիռով Կարմիր գլխարկը
Հեքիաթի աղավաղում
Շուռ տված հեքիաթները
Իսկ հետո ի՞նչ եղավ
Հեքիաթների շիլափլավ

ՈՒԼԻԿԸ֊ ՀՈՎՀԱՆՆԵՍ ԹՈՒՄԱՆՅԱՆ

Խոր անտառում մի այծ է լինում։ Ունենում է մի գեղեցիկ ուլ։ Էս բոլորը թաքուն տեսնում է գայլը։ Մի իրիկուն այծից առաջ գալիս է, դուռը զարկում ու իր հաստ ձայնով կանչում․
Սևուկ ուլիկ,Սիրուն բալիկ,Ման եմ եկել սարեսար,Կաթն եմ արել քեզ համար,Դըռնակը բա՛ց, ներս գամ ես, Անուշ-անուշ ծիծ տամ քեզ․Սևուկ ուլիկ,Սիրուն բալիկ։
Ուլիկը լսում է, լսում ու պատասխանում․
— Էդ ո՞վ ես դու, չեմ ճանաչում։ Իմ մայրը էդպես չի կանչում։ Նա քաղցր ու բարակ ձայն ունի։ Քո ձայնը կոշտ է ու կոպիտ։ Դուռը բաց չե՛մ անի․․․ Գնա՛․․․ Չեմ ուզում քեզ․․․։
Ու գայլը հեռանում է, գնում։

Գալիս է մայրը, դուռը ծեծում․
Սևուկ ուլիկ,Սիրուն բալիկ,Ման եմ եկել սարեսար,Կաթն եմ արել քեզ համար,Դըռնակը բա՛ց, ներս գամ ես,Անուշ–անուշ ծիծ տամ քեզ․Սևուկ ուլիկ,Սիրուն բալիկ։
Ուլիկը դուռը բաց է անում, ծիծ է ուտում ու մորը պատմում․
— Գիտե՞ս, մայրիկ, ի՛նչ եղավ։ Մի քիչ առաջ մինը եկավ, դուռը զարկեց ու կանչում էր․
Սևուկ ուլիկ,Սիրուն բալիկ։
Ասում էր՝ դուռը բա՛ց արա։ Էնպե՜ս հաստ ձայն ունե՜ր։ Էնպե՜ս վախեցա՜, էնպե՜ս վախեցա՜․․․ Դուռը բաց չարի, ասի՝ չեմ ուզում, գնա՛․․․
— Պա՛ պա՛, պա՛, պա՛, Սևուկ ջան, ի՜նչ լավ է եղել, որ բաց չես արել,— ասավ վախեցած մայրը։ — Էդ գայլն է եղել, եկել է, որ քեզ ուտի։ Մյուս անգամ էլ որ գա, բաց չանես, ասա՝ գնա՛, թե չէ՝ իմ մայրը քեզ կսպանի իր սուր պոզերով։

Երևակայությունն ինքը միտքն է֊պատկերացնենք, որ այծը ունենում է երեք ուլիկ, ինչ են անում ուլիկները մինչ իրենց մոր գալը։

Բառին ազատ տիրապետելը` բոլորին֊ երեխաները հորինում են որևէ պատմություն ուլիկի վերաբերյալ

Երևակայությունը շատրվանի պես կժայթքի֊ մլավող գայլ

Չտեսնված երկնակամարում ճախրող բառեր֊ վերցնում ենք հեքիաթին վերաբերող երկու բառեր։ Օրինակ ՝ մայր և դուռ։ Եվ երեխաների հետ միասին պատկերներ ենք ստանում։

Ամենաանհեթեթ ու անսպասելի հարցերը ֊ Ի՞նչ կլիներ, եթե ուլիկի մայրը լիներ գայլը։ Ի՞նչ կլիներ, եթե ուլիկը ձեզ հետ հաճախեր մանկապարտեզ։ Ի՞նչ կլիներ, եթե ուլիկը հանդիպեր Կարմիր գլխարկին։

Նավապետ ուլիկը֊ ուլիկ, արոտ, մայր, գայլ, կաթ։

Հեքիաթի աղավաղում֊ Լինում է, չի լինում մի գայլ է լինում։Ունենում է մի տգեղ ուլիկ։
֊ Ոչ թե գայլ, այլ այծ։ Եվ ոչ թե տգեղ, այլ գեղեցիկ։
֊ Ուլին ամեն օր տանում էր իր հետ դպրոց։
֊Ո՛չ ուլիկը տանն էր մնում, իսկ մայրիկը գնում էր արոտ անելու։
Եվ այսպես շարունակ:

Շուռ տված հեքիաթներ֊ Ուլիկը կոպիտ էր, գայլը գեղեցիկ։
Մի պառավ գալիս է, գլուխը կոխում կաթնի ամանը, ուտում։
Աղվեսը վրա Է հասնում, ցաքատով տալիս է, պառավի պոչը կտրում։

Իսկ հետո ի՞նչ եղավ֊ երբ հեքիաթը ավարտվում է փորձում ենք շարունակություն հորինել։

Հեքիաթների շիլափլավ֊ Խոր անտառում մի այծ է լինում։Ունենում է մի գեղեցիկ ուլիկ։Ուլին ամեն օր թողնում է տանը, ինքը գնում է ցախ ու փետ բերի, որ կրակ անի, կաթն եփի։
Մի աղվես գալիս է, գլուխը կոխում կաթնի ամանը, ուտում։Պառավը վրա Է հասնում, ցաքատով տալիս է, աղվեսի պոչը կտրում։
Պոչատ աղվեսը փախչում է, գնում է մի քարի վրա կանգնում ու էսպես խնդրում․
Ա՛յ կնիկ, ի՜նչ քարվան կտրելու գիշեր է՜․․․ Սիրտս ասում է՝ վեր կաց գնա Հնդստանից եկող Շահի քարվանը կտրի, բեր տունը լցրու․․․
Կնիկը թե՝
Հովիվ ախպեր, կաթն ինչո՞ւ ես անհաց ուտում։ Ա՛յ լոշը, ա՛ռ, կաթնի մեջ բրդի՛, կե՛ր․ ես էլ գնամ քուջուջ անեմ, գլուխս պահեմ։
Գնում է, ետ գալի, թե՝ լոշս տուր։
Հովիվն ասում է․
Սևուկ ուլիկ,Սիրուն բալիկ,Ման եմ եկել սարեսար,Կաթն եմ արել քեզ համար,Դըռնակը բա՛ց, ներս գամ ես,Անուշ-անուշ ծիծ տամ քեզ․Սևուկ ուլիկ,Սիրուն բալիկ։
Եվ այսպես շարունակ։

Автор:

Ես Անուշիկ Ղազարյանն եմ` 17 տարեկան։ Ընտրել եմ նախադպրոցական կրթություն բաժինը, քանի որ շատ եմ սիրում երեխաներին։ Ազատ ժամանակ սիրում եմ խաղալ փոքրիկ եղբորս հետ։ Սիրում եմ երգել, նկարել, պարել։ Որպես երկրորդ մասնագիտություն ընտրել եմ հրուշակեղենի ձևավորումը, խոհարարությունը։ Սիրում եմ կարդալ գրքեր ՝ հատկապես իրավաբանական։ Քոլեջն ավարտելուց հետո նախատեսում եմ ուսումս շարունակել Մանկավարժական համալսարանում՝ որպես տարրական մանկավարժ և մեթոդիստ։ Ապագա մասնագիտություններիս շարքին են դասվում նաև իրավաբանությունը և իրավաբանական հոգեբանությունը։ Վերոնշյալ մասնագիտություններով ևս հետաքրքրվում եմ քանի որ սիրում եմ իրավունքը, օրենքը, պատմությունը, ինչպես նաև մարդկանց հոգեբանությունը։

Оставьте комментарий