Рубрика: Բանահյուսություն

01.10.2021

Խաղեր, խաղերգեր, հաշվերգեր, խաղիկներ
Ծուղրուղու. ժողովրդական այլ շարժուն խաղեր
Ծուղրուղու. շուտասելուկներ
Ծուղրուղու. ժողովրդական հանելուկներ
Ծուղրուղու. օրհնանքներ

▪︎Ընտրել խաղերից մեկը և կազմակերպել ընկերների հետ։

Մի քանի երեխա աղմկում են` ոտքերով խփելով գետնին կամ
չարխափաններով շրխկացնելով: Ներկաներից մեկը կամ մի քանիսը հարցնում
են. ֊Ի՞նչ եք անում: ֊Չարին ենք բռնում: ֊Ի՞նչ եք անելու: ֊Խելոքացնելու ենք: ֊Բա որ չխելոքացա՞վ: ֊Ուղարկելու ենք աշխարհի ծայրը:


Նորից են աղմկում: ֊Ի՞նչ եք անում: ֊Մուկն ենք բռնում: ֊Որ ի՞նչ անեք: ֊Որ ուղարկենք: ֊Ո՞ւր ուղարկեք: ֊Մկստան:
Կարելի է նշվածների փոխարեն այլ բաներ քշել, այն, ինչ ավելի հարմար
կգտնեն: Կարող են քշել իրենց ընկերների վատ արարքները, իրենց համար դժվար,
տհաճ և այլ երևույթները:

Խաղեր, խաղիկներ
Ուրբաթ, շաբաթ, կիրակի,
Աղվեսն ելավ մարզանքի,
Ուստա փիսոն (Կարոն)կրակեց,
Աղվեսի փորը տրաքեց:Ջու, ջու, ջու, ջու, հավերիս կուտ տամ, հավերս ինձ ձու տան: Ձուն տանեմ
հովվին
տամ, հովիվը ինձ գառ տա: Գառը տանեմ Աստծուն տամ, Աստված ինձ ախպեր տա։Ախպեր, ախպեր, ջան ախպեր,
Շաքար մաղեմ, կեր ախպեր,
Ինձ թև ու թիկունք ախպեր,
Դու բերդի պատին ախպեր,
Մեջքդ գոլստան, ախպեր,
Մեր տան մեջը խան, ախպեր,
Ալ խնձորի ախպերս,Շեկ շլորի ախպերս,
Կանաչ թզնի ախպերս,
Կարմիր նռնի ախպերս:

Ընտրել մի շուտասելուկ, սովորել և սովորեցնել ընկերներին։

Ծտի ճուտը ծլվլում է,
Ծլվլում է ճիտը ծուռ:

Ես սեխ ուտեմ, ղու ցեխ,
Դու ցեխ ուտես, ես սեխ:

Ձուկ եմ, ձուկ եմ, ջրի մուկ եմ,
Մուկ եմ, մուկ եմ, ջրի ձուկ եմ:

Տանձ գլորեմ, տանձ ուտեմ, —
Բողկ գլորեմ, տանձ ուտեմ:

▪︎Ընտրել մի քանի հանելուկ, սովորել և սովորեցնել ընկերներին։

Եկավ օրով, գնաց տարով:
(Նոր տարի)
Մի խնձոր,
Կեսը սպիտակ, կեսը սև:
(օր)
Երեսուն օր ապրում է ու մեռնում,
Մյուս օրը նորից ծնվում:
(լուսին)
Ցերեկը քուն են մտնում,
Գիշերը զարթնում:
(աստղեր)

▪︎Ընտրել մի քանի օրհնանք, սովորել և սովորեցնել ընկերներին։ Յոթ որդով սեղան նսւոէք: Կարմիր արև քեզ, ախպեր,Աստծու բարև քեզ, ախպեր: Դռներս միշտ բաց լինի, տաշտ
ներս միշտ հաց լինի: Մեկ ցանես, հազար հնձես:

Автор:

Ես Անուշիկ Ղազարյանն եմ` 17 տարեկան։ Ընտրել եմ նախադպրոցական կրթություն բաժինը, քանի որ շատ եմ սիրում երեխաներին։ Ազատ ժամանակ սիրում եմ խաղալ փոքրիկ եղբորս հետ։ Սիրում եմ երգել, նկարել, պարել։ Որպես երկրորդ մասնագիտություն ընտրել եմ հրուշակեղենի ձևավորումը, խոհարարությունը։ Սիրում եմ կարդալ գրքեր ՝ հատկապես իրավաբանական։ Քոլեջն ավարտելուց հետո նախատեսում եմ ուսումս շարունակել Մանկավարժական համալսարանում՝ որպես տարրական մանկավարժ և մեթոդիստ։ Ապագա մասնագիտություններիս շարքին են դասվում նաև իրավաբանությունը և իրավաբանական հոգեբանությունը։ Վերոնշյալ մասնագիտություններով ևս հետաքրքրվում եմ քանի որ սիրում եմ իրավունքը, օրենքը, պատմությունը, ինչպես նաև մարդկանց հոգեբանությունը։

Оставьте комментарий