Рубрика: Մանկական գրականություն, Մասնագիտական զարգացում, Բնագիտ. և բնության հետ ծանոթացման մեթոդիկա, Դիպլոմային նախագիծ

Հեքիաթ աշնան մասին։ Ռոդարիական հնարքներ

Նախագիծ~Աշուն

Նախագիծ~Հեքիաթ աշնան մասին

Աշուն

Դրսում աշուն է։ Զբոսնելու համար հիանալի եղանակ։
Աշուն մայրիկը որոշեց երեխաների հետ զբոսնել։
-Հոկտեմբեր արագ հագնվի՛ր, նոյեմբերը և մայրիկը արդեն պատրաստ են։ Հո չե՞ս ուզում մնանք տանը,- հագնվելով ասում էր Սեպտեմբերը։
-Մի շտապեք սիրելիներս, մենք սպասում ենք ձեզ,- քնքուշ ձայնով ասաց Աշուն մայրիկը։
Պատրաստվեցին և գնացին բակ։
-Ինչ գեղեցիկ և գունավոր տերևներ են,- բացականչեց Նոյեմբերը։
-Մայրիկ պատմիր մեզ աշնան մասին։
-Շատ լավ։ Աշունը տարվա չորս եղանակներից մեկն է…
Այսպես մայրիկը պատմեց երեխաներին աշնան մասին։
-Մայրիկ, ի՞նչ կլիներ, եթե աշնանը ձյուն գար,- հարցնում է Սեպտեմբերը։
-Իսկ, եթե միշտ աշուն լինե՞ր,- ընդհատեց Հոկտեմբերը։
-Իսկ, եթե աշուն չլիներ,- մտածեց Նոյեմբերը։ -Փորձեք ինքներդ պատկերացնել,- ժպիտով պատասխանեց մայրիկը և շարունակեցին իրենց զբոսանքը։

Երևակայությունն ինքը միտքն է֊պատկերացնենք, որ աշնանը  տերևները չեն թափվում, ձյուն է գալիս։
Բառին ազատ տիրապետելը` բոլորին֊ երեխաները հորինում են որևէ պատմություն աշնան վերաբերյալ
Չտեսնված երկնակամարում ճախրող բառեր֊ վերցնում ենք հեքիաթին վերաբերող երկու բառեր։ Օրինակ ՝ աշուն և երեխա։ Եվ երեխաների հետ միասին պատկերներ ենք ստանում։
Ամենաանհեթեթ ու անսպասելի հարցերը ֊ Ի՞նչ կլիներ, եթե աշնանը ձյուն գար։
Ի՞նչ կլիներ, եթե միշտ աշուն լիներ։
Ի՞նչ կլիներ, եթե աշուն չլիներ։


Автор:

Ես Անուշիկ Ղազարյանն եմ` 17 տարեկան։ Ընտրել եմ նախադպրոցական կրթություն բաժինը, քանի որ շատ եմ սիրում երեխաներին։ Ազատ ժամանակ սիրում եմ խաղալ փոքրիկ եղբորս հետ։ Սիրում եմ երգել, նկարել, պարել։ Որպես երկրորդ մասնագիտություն ընտրել եմ հրուշակեղենի ձևավորումը, խոհարարությունը։ Սիրում եմ կարդալ գրքեր ՝ հատկապես իրավաբանական։ Քոլեջն ավարտելուց հետո նախատեսում եմ ուսումս շարունակել Մանկավարժական համալսարանում՝ որպես տարրական մանկավարժ և մեթոդիստ։ Ապագա մասնագիտություններիս շարքին են դասվում նաև իրավաբանությունը և իրավաբանական հոգեբանությունը։ Վերոնշյալ մասնագիտություններով ևս հետաքրքրվում եմ քանի որ սիրում եմ իրավունքը, օրենքը, պատմությունը, ինչպես նաև մարդկանց հոգեբանությունը։

Оставьте комментарий