Рубрика: Adobe photoshop, illustrator

Adobe photoshop և illustrator ծրագրերի ծանոթացում

Դիջիթեքը մեզ հնարավորություն է տալիս ընտրել և սովորել՝ բացի մեր ներկա մասնագիտությունից, նաև այլ մասնագիտություններ, որոնք մենք ցանկանում ենք։ Ընտրության հնարավորությունը շատ մեծ է։ Յուրաքանչյուրն ունի իր հետաքրքրությունը և կարևորությունը։

Այս անգամ իմ նախընտրած դասընթացների շարքում է՝ Adobe photoshop և Illustrator ծրագրերը։
Իրականում երբևիցե չեմ օգտագործել այս ծրագրերը, հետևաբար ոչինչ չգիտեմ դրանց մասին։ Ես շատ եմ սիրում սովորել, հատկապես ավելի եմ ոգևորվում, երբ ինձ համար նոր ծրագրերի եմ ծանոթանում։

Նախ ծանոթացանք դասավանդողների հետ։ Նրանք մեզ համար հետաքրքիր հարցեր և խաղ էին կազմել, որոնց հիման վրա ստուգեցին մեր գիտելիքները ծրագրերի վերաբերյալ։ Դե որոշ չափով անվանումներից եզրակացնում էի, թե ինչ ծրագրեր են։

Այնուհետև մեզ պատմեցին, թե ինչի համար են օգտագործում տվյալ ծրագրերը, ինչպես կարելի է ճիշտ գունային ընտրություն կատարել։ Խոսեցինք նաև գույների նշանակության մասին։ Ծանոթացանք ծրագրերի գործիքների մի մասի հետ՝ ինչպես կարելի է օգտագործել դրանք, յուրաքանչյուրի օգտագործման նպատակը։
Մենք աշխատելու ենք մեր նախընտրած ծրագրով՝ ստեղծելու ենք լոգոներ։

Դասընթացը շատ հետաքրքիր անցավ։

Автор:

Ես Անուշիկ Ղազարյանն եմ` 17 տարեկան։ Ընտրել եմ նախադպրոցական կրթություն բաժինը, քանի որ շատ եմ սիրում երեխաներին։ Ազատ ժամանակ սիրում եմ խաղալ փոքրիկ եղբորս հետ։ Սիրում եմ երգել, նկարել, պարել։ Որպես երկրորդ մասնագիտություն ընտրել եմ հրուշակեղենի ձևավորումը, խոհարարությունը։ Սիրում եմ կարդալ գրքեր ՝ հատկապես իրավաբանական։ Քոլեջն ավարտելուց հետո նախատեսում եմ ուսումս շարունակել Մանկավարժական համալսարանում՝ որպես տարրական մանկավարժ և մեթոդիստ։ Ապագա մասնագիտություններիս շարքին են դասվում նաև իրավաբանությունը և իրավաբանական հոգեբանությունը։ Վերոնշյալ մասնագիտություններով ևս հետաքրքրվում եմ քանի որ սիրում եմ իրավունքը, օրենքը, պատմությունը, ինչպես նաև մարդկանց հոգեբանությունը։

Оставьте комментарий