Рубрика: Բանահյուսություն

Արեգնազան կամ կախարդական աշխարհ։ Առաջադրանք

Արեգնազան կամ կախարդական աշխարհ։ Ղազարոս Աղայան

Դուրս գրել բոլոր խորհրդանիշները։

Արեգնազան անունը խորհրդանշում է հայերի արևապաշտության անցյալը (Արեգ — արեգակ, արև)։

«Երբ բարի ու չար ոգիները անընդհատ պատերազմ էին մղում իրար դեմ, ահա՛ այդ ժամանակ Մասիսի ստորոտում կենում էր մի ծերունի իշխան՝ Արման անունով»— Քանի որ դեռ հին ժամանակներից Արմանը խորհրդանշել է հայկական իշխանությունը՝ ըստ իս այստեղ ևս խորհրդանիշը դա է։ Արման-Արմենիա-Հայաստան։

«Արմանն ուներ երեք զավակ՝ մորից որբ մնացած: Նրանցից երկուսն աղջիկ էին՝ մինը քան զմյուսը գեղեցիկ, իսկ երրորդը՝ ավելի ևս չքնաղ և չնաշխարհիկ»։-Որբացած լինելը խորհրդանշում է պետություն ունենալու մասին գենետիկ հիշողության, ազգային ինքնագիտակցության կորուստը: 

«Արմանը երեքին էլ միաձև աղջկա հագուստով էր պահում։ Երրորդի անունը դրավ Արեգնազան՝ միատեսակության համար, որովհետև մեծի անունը դրել էր Զանազան, իսկ երկրորդինը՝ Զարմանազան»:— Նկատել եմ, որ հեքիաթներում հանդես են գալիս ՝ երեք աղջիկ, երեք տղա, հիմնականում երեխաները երեքն են։ Ուսումնասիրությունների արդյունքում եկել եմ այն եզրահանգման, որ
երեք աղջիկները/տղաները խորհրդանշում են ժողովրդի երեք սերունդները՝ տարեցներ, միջահասակներ, երիտասարդներ:

«-Ես ծառայում էի մեր բարի թագավորին, և նա ինձ շատ սիրում էր։ Ահա՛ այս դաշտերն ու անտառները, այս սարերն ու ձորերը, որ հիմա մեր ձեռին են, բոլորը թագավորն է ընծայել ինձ իմ հավատարիմ ծառայությանս համար։ Դուք այստեղ մեծանում եք, ինչպես վայրի եղջերուները։ Ի՞նչ կլինի ձեր վերջը, եթե այստեղ մնաք. իհա՛րկե, շատ վատ։ Ապագա թշվառությունից ձեզ ազատելու համար ես մտածել եմ, որ ձեզանից մեկին, տղայի հագուստով, ուղարկեմ թագավորի մոտ ծառայելու։ Թագավորը սիրով կընդունի և իմ տեղը ժամանակով նրան կտա։ Այդպիսով, ձեզանից մեկը կարող է մյուսներիդ էլ տանել իր մոտ»:
Այստեղ թագավորը խորհրդանշում է Աստծուն, որի ողորմությամբ ինքնիշխանություն են ստացել։

«- Խե՜ղճ մարդիկ,- ասաց Արեգը,- հող դառնալու էլ չեք արժանացել, այլ՝ դառել եք ծախու ապրանք»:- Հեղինակը նկատի ունի, որ անտարբեր մարդիկ ծախու ապրանք են դառնում:

Անմահական ջուր-խորհրդանշում է, որ առանց ազգային արժեքների ժողովուրդը կիսամեռ վիճակում կարող է երկար ապրել, սակայն սեր ստանալուց հետո կառողջանա։

Հեքիաթներում մեր բոլոր հերոսներն էլ քաջ են, ունեն հզոր կամքի ուժ։ Նրանց օգնությամբ հեղինակները սերմանում են անկախության գաղափարը։ Հերոսները իրենց մեջ տղամարդկություն են գտնում։ Շատ դժվարություններ են հաղթահարում՝ համարձակ կանգնում են թշնամու դեմ։

Автор:

Ես Անուշիկ Ղազարյանն եմ` 17 տարեկան։ Ընտրել եմ նախադպրոցական կրթություն բաժինը, քանի որ շատ եմ սիրում երեխաներին։ Ազատ ժամանակ սիրում եմ խաղալ փոքրիկ եղբորս հետ։ Սիրում եմ երգել, նկարել, պարել։ Որպես երկրորդ մասնագիտություն ընտրել եմ հրուշակեղենի ձևավորումը, խոհարարությունը։ Սիրում եմ կարդալ գրքեր ՝ հատկապես իրավաբանական։ Քոլեջն ավարտելուց հետո նախատեսում եմ ուսումս շարունակել Մանկավարժական համալսարանում՝ որպես տարրական մանկավարժ և մեթոդիստ։ Ապագա մասնագիտություններիս շարքին են դասվում նաև իրավաբանությունը և իրավաբանական հոգեբանությունը։ Վերոնշյալ մասնագիտություններով ևս հետաքրքրվում եմ քանի որ սիրում եմ իրավունքը, օրենքը, պատմությունը, ինչպես նաև մարդկանց հոգեբանությունը։

Оставьте комментарий