Рубрика: Մանկական գրականություն

Ձմեռը և իր ընկերները

Ձմեռ էր…
Դեկտեմբերի 31֊ի գիշերը բոլոր եղանակները հավաքվեցին, որպեսզի միասին դիմավորեն Նոր տարին։
Սկսեցին զրուցել, խաղեր խաղալ։ Զրույցի ընթացքում իրար չհասկացան և սկսեցին վիճել։ -Ինչո՞ւ ձյունը ձմռանը պետք է գա,- բարկացած ասաց ամառը։ -Իսկ Ամանորը։ Ինչո՞ւ պետք է ձմռանը տոնենք,- հարցրեց Աշունը։ -Էէէէ։ Եթե այդպես է, ուրեմն ինչո՞ւ է ամռանը եղանակը տաք, աշնանը ինչու են գույները տարբեր, իսկ իմ ժամանակ անձրևոտ,- բարկացավ Գարունը։ -Մենք չգիտենք այդ հարցերի պատասխանը,- հոգոց հանեց Ձմեռը։ -Բայց շատ ենք ուզում իմանալ,- տխրեցին եղանակները։ -Եկե՛ք երեխաներին հարցնենք, գուցե նրանք օգնեն մեզ։

Եղանակներն ունեն մեր օգնության կարիքը։ Եկե՛ք օգնենք նրանց։

Երևակայությունն ինքը միտքն է։ պատկերացնենք,որ եղանակների վեճի արդյունքում՝ նրանք նեղանում են միմյանցից, և այլևս եղանակներ չեն լինում։
Բառին ազատ տիրապետելը` բոլորին։  երեխաները հորինում են որևէ պատմություն ձմռան վերաբերյալ։
Ամենաանհեթեթ ու անսպասելի հարցերը։  Ի՞նչ կլիներ, եթե եղանակներ չլինեին։
Ի՞նչ կլիներ, եթե ձմռանը տերևաթափ լիներ, իսկ աշնանը ձյուն գար։
Վրիպակից՝ պատմություն։
Երբ երեխաները պատմում են հեքիաթը և ինչ-որ բառ վրիպում են, կարելի է հորինել զվարճալի պատմություն։
Ծանոթ, որն անծանոթ կեղևի տակ է թաքնված։
Հեքիաթից ընտրում ենք որևէ հերոսի, և սկսում ենք հանելուկներ հորինել։

Ձյուն կա դաշտերում,
Սառույց՝ ջրերում,
Քամի է փչում,
Այդ ե՞րբ է լինում
Ձմռանը

Սառն է, ինչպես պաղպաղակը,
Սպիտակ՝ ինչպես նապաստակը,
Երկնքից է իջնում այն,
Առանց աղմուկ, առանց ձայն։
Ձյուն

Автор:

Ես Անուշիկ Ղազարյանն եմ` 17 տարեկան։ Ընտրել եմ նախադպրոցական կրթություն բաժինը, քանի որ շատ եմ սիրում երեխաներին։ Ազատ ժամանակ սիրում եմ խաղալ փոքրիկ եղբորս հետ։ Սիրում եմ երգել, նկարել, պարել։ Որպես երկրորդ մասնագիտություն ընտրել եմ հրուշակեղենի ձևավորումը, խոհարարությունը։ Սիրում եմ կարդալ գրքեր ՝ հատկապես իրավաբանական։ Քոլեջն ավարտելուց հետո նախատեսում եմ ուսումս շարունակել Մանկավարժական համալսարանում՝ որպես տարրական մանկավարժ և մեթոդիստ։ Ապագա մասնագիտություններիս շարքին են դասվում նաև իրավաբանությունը և իրավաբանական հոգեբանությունը։ Վերոնշյալ մասնագիտություններով ևս հետաքրքրվում եմ քանի որ սիրում եմ իրավունքը, օրենքը, պատմությունը, ինչպես նաև մարդկանց հոգեբանությունը։

Оставьте комментарий