Рубрика: Բնագիտ. և բնության հետ ծանոթացման մեթոդիկա

Էլեկտրական էներգիա. առաջադրանք #1

Նպատակը՝ նկարի միջոցով կազմում ենք պատմություններ,
պատասխանում ենք առաջադրված հարցերին:

Անհրաժեշտ նյութեր
• պարապմունքի ընթացքում ներկայացված մեծադիր նկարներ:

Ընթացքը։ Բաժանում ենք երեխաներին մի քանի խմբերի:
Ցույց ենք տալիս նկարները և երեխաները փորձում են իրենց բառերով նկարագրել նկարը, պատմություններ հորինել նկարի վերաբերյալ։

Արդյունք։ Երեխաներին ցուցադրեցի մեծադիր նկարները։ Նրանք հորինեցին հետաքրքիր պատմություններ։ Երեխաներից ոմանք պատմեցին նաև, էլեկտրականությունից օգտվելու կանոնների մասին։

Դիտարկում։ Ինձ դուր եկավ նաև այն, որ երեխաները ամբողջովին «չկախվեցին» նկարներից, այսինքն հորինեցին նաև իրենց երևակայական պատմությունները, որոնք ի դեպ շատ հրաշալի և զվարճալի էին ստացվել։

Автор:

Ես Անուշիկ Ղազարյանն եմ` 17 տարեկան։ Ընտրել եմ նախադպրոցական կրթություն բաժինը, քանի որ շատ եմ սիրում երեխաներին։ Ազատ ժամանակ սիրում եմ խաղալ փոքրիկ եղբորս հետ։ Սիրում եմ երգել, նկարել, պարել։ Որպես երկրորդ մասնագիտություն ընտրել եմ հրուշակեղենի ձևավորումը, խոհարարությունը։ Սիրում եմ կարդալ գրքեր ՝ հատկապես իրավաբանական։ Քոլեջն ավարտելուց հետո նախատեսում եմ ուսումս շարունակել Մանկավարժական համալսարանում՝ որպես տարրական մանկավարժ և մեթոդիստ։ Ապագա մասնագիտություններիս շարքին են դասվում նաև իրավաբանությունը և իրավաբանական հոգեբանությունը։ Վերոնշյալ մասնագիտություններով ևս հետաքրքրվում եմ քանի որ սիրում եմ իրավունքը, օրենքը, պատմությունը, ինչպես նաև մարդկանց հոգեբանությունը։

Оставьте комментарий