Рубрика: Բնագիտ. և բնության հետ ծանոթացման մեթոդիկա

Երևակայական հեքիաթներ ամռան մասին

Երբ ուսումնասիրում էի Ռոդարիի հնարքները՝ շատ էի ցանկանում փորձել նախակրթարանում։ Իր տեսությունն ընթերցելով ավելին կարողացա բացահայտել, թե՛ երեխաների, և թե՛ նրանց երևակայության մեջ։

Այս անգամ փորձեցինք հորինել երևակայական հեքիաթներ ամռան մասին։ Այնքան հետաքրքիր և տարբեր պատմություններ ստացվեցին։
Երբեմն լսում ենք անհնարին, տարօրինակ և անսպասելի պատմություններ։ Հենց դա էլ վկայում է երեխաների անսպառ երևակայության մասին…

Автор:

Ես Անուշիկ Ղազարյանն եմ` 17 տարեկան։ Ընտրել եմ նախադպրոցական կրթություն բաժինը, քանի որ շատ եմ սիրում երեխաներին։ Ազատ ժամանակ սիրում եմ խաղալ փոքրիկ եղբորս հետ։ Սիրում եմ երգել, նկարել, պարել։ Որպես երկրորդ մասնագիտություն ընտրել եմ հրուշակեղենի ձևավորումը, խոհարարությունը։ Սիրում եմ կարդալ գրքեր ՝ հատկապես իրավաբանական։ Քոլեջն ավարտելուց հետո նախատեսում եմ ուսումս շարունակել Մանկավարժական համալսարանում՝ որպես տարրական մանկավարժ և մեթոդիստ։ Ապագա մասնագիտություններիս շարքին են դասվում նաև իրավաբանությունը և իրավաբանական հոգեբանությունը։ Վերոնշյալ մասնագիտություններով ևս հետաքրքրվում եմ քանի որ սիրում եմ իրավունքը, օրենքը, պատմությունը, ինչպես նաև մարդկանց հոգեբանությունը։

Оставьте комментарий